Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը հասել է 95-ի
Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը հասել է 95-ի

Վրաստանում նոր կորոնավիրուսից ապաքինվածների թիվն ավելացել է ևս երկուսով: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այս պահի դրությամբ, ապաքինվել է  95 մարդ:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է երեք պացիենտ:

Վրաստանում արձանագրված է նոր կորոնավիրուսի 402 դեպք:

Կարանտինի ռեժիմում է մնում 4782 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 503-ը:

Բացի այդ, բուժվելու համար արտասահմանից Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի: