Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 17 484 նոր դեպք, ապաքինվել է 3 699 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 17 484 նոր դեպք, ապաքինվել է 3 699 պացիենտ

Վրաստանում  արձանագրվել է կորոնավիրուսի 17 484 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 3 699 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 27 հիվանդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 73 250 թեստ, այստեղից 44 185-ը արագ, իսկ 29 065-ը «ՊՇՌ» թեստով:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրականը՝ 23,87 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 16,51 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 20,58 տոկոս:

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 110 168 դեպք, որից 981 531 հիվանդ ապաքինվել է, 14 840-ը ՝ մահացել:

Ընդհանուր առմամբ կատարվել է՝ 2 686 220 պատվաստում, օրական՝ 8 630։

Կարանտինի ռեժիմում գտնվում է 42 մարդ, ստացիոնարում հսկողության տակ է 4 714 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 2 080 անձ:

Երեկ, հունվարի 26-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 17 530 նոր դեպք, ապաքինվել է 5 087 պացիենտ, մահացել 39 մարդ: