Վաշինգտոնում կայացած բանակցություններից հետո Մարկո Ռուբիոն հայտարարել է Իսրայելի և Լիբանանի միջև շրջանակային համաձայնագրի մասին

10:33, 27.06.2026

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում կայացած բանակցություններից հետո հայտարարել է Իսրայելի և Լիբանանի միջև շրջանակային համաձայնագրի մասին։

Համաձայնագիրը ստորագրել են ԱՄՆ-ում Իսրայելի և Լիբանանի դեսպանները։

«Մեր առջև դեռ շատ աշխատանք կա։ Ոչ մի դեպքում չենք անտեսում դրված խնդրի բարդությունը, սակայն հասկանում ենք դրա կարևորությունը։ Մեզ համար պատիվ է, որ դարձել ենք այս գործընթացի մի մասը», – նշել է Մարկո Ռուբիոն։

ԱՄՆ-ում Լիբանանի դեսպան Նադա Համադեի հայտարարությամբ՝ այս համաձայնագիրը Լիբանանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման, ռազմական գործողությունների մշտական դադարեցումն ապահովելու և բնակչությանը հայրենիք վերադարձնելու ճանապարհին «առաջին քայլն է»։

ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Եխիել Լեյթերի խոսքով՝ համաձայնագրի վերջնական նպատակը երկու երկրների միջև խաղաղության հաստատումն է։

Նմանատիպ