Ոստիկանությունը Ռուսթավիում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի փաստով ձերբակալել է նախկինում դատված և ներկայումս պայմանական պատիժ կրող անձի
Ներքին գործերի նախարարության Քվեմո Քարթլիի ոստիկանության դեպարտամենտի Ռուսթավիի քաղաքային վարչության աշխատակիցները կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մեղադրանքով ձերբակալել են նախկինում դատված և ներկայումս պայմանական վաղաժամկետ ազատման մեջ գտնվող անձի։
Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալը Ռուսթավիում սառը զենքի գործադրմամբ վնասվածքներ է հասցրել անտուն շանը և դեպքի վայրից դիմել փախուստի։ Անտուն կենդանին տեղափոխվել է ապաստարան։
Իրավապահները հետաքննչական գործողությունների արդյունքում հանցագործություն կատարած տղամարդուն ձերբակալել են, իսկ նրա անձնական խուզարկության ժամանակ դանակը առգրավել են որպես իրեղեն ապացույց։
Հետաքննությունը ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով, որը նախատեսում է մինչև 3 տարի ժամկետով ազատազրկում։
Այս մասին տեղեկատվությունը տարածում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։