Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 35 պացիենտ
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 35 պացիենտ

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 35 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայք էջում:

Երկրում վարակից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 14 980։

Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 13 150 նոր դեպք, ապաքինվել է 8 503 պացիենտ:

Երեկ, հունվարի 30-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 17 265 դեպք, ապաքինվել է 5 947 պացիենտ, մահացել է 34 մարդ։