Գիորգի Բախուաշվիլին նշանակվել է Վրաստանի ներքին գործերի նոր փոխնախարար

16:52, 10.06.2026

Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին նոր տեղակալ ունի։

Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ, փոխնախարար է նշանակվել ոստիկանության գնդապետ Գիորգի Բախուաշվիլին։

«Մինչ օրս Գիորգի Բախուաշվիլին զբաղեցնում էր Ներքին գործերի նախարարության գլխավոր տեսչության դեպարտամենտի տնօրենի պաշտոնը, նա ունի Ներքին գործերի նախարարությունում աշխատանքի երկարամյա փորձ», – նշվում է նախարարության տեղեկատվության մեջ։

Նմանատիպ