Հոկտեմբերի 4-ի գործով ձերբակալված ևս վեց անձ ազատ են արձակվել բանտից՝ դատավարական համաձայնագրի հիման վրա
Հոկտեմբերի 4-ի գործով ձերբակալված ևս վեց անձ ազատ են արձակվել բանտից՝ դատավարական համաձայնագրի հիման վրա

Հոկտեմբերի 4-ին նախագահական պալատ ներխուժելու փորձի ժամանակ ձերբակալված ևս վեց անձ ազատ են արձակվել բանտից։

Նրանք մեղավոր են ճանաչվել և դատարանից ազատ են արձակվել դատավարական համաձայնագրի հիման վրա։ Դատավարական համաձայնագիրը կնքվել է երեք տարվա պայմանական ազատազրկմամբ։

Մասնավորապես, բանտից ազատ են արձակվել հետևյալ անձինք՝ Գիորգի Քորքիան, Լաշա Իվանաձեն, Խվիչա Գոգոխիան, Գիորգի Ռուրուան, Լևան Ջիքիան և Սերգո Մեգրելիշվիլին։

Հոկտեմբերի 4-ին նախագահական պալատ ներխուժելու փորձի ժամանակ ձերբակալված անձանց մեղադրանք է առաջադրվել մի քանի հոդվածներով։ Դրանց թվում են՝ խմբակային կերպով կատարված ռազմավարական և հատուկ նշանակության օբյեկտ զավթելու փորձը, ինչպես նաև խմբակային բռնությանը մասնակցելը։ Վերոնշյալ հանցագործությունները պատժվում են մինչև վեց տարի ազատազրկմամբ։ Հոկտեմբերի 4-ի իրադարձությունների կապակցությամբ քրեական պատասխանատվության է ենթարկվել ընդհանուր առմամբ 64 անձ։ 22 անձի հետ կնքվել են դատավարական համաձայնագրեր, և բոլոր 22-ը աստիճանաբար ազատ են արձակվել բանտից։ Մասնավորապես, երեկ դատարանի դահլիճից ազատ է արձակվել ութ անձ, մի քանի ժամ առաջ՝ ևս ութ կալանավորված անձ, իսկ քիչ առաջ՝ ևս վեցը։