Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 368 նոր դեպք, ապաքինվել է 1 225 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 368 նոր դեպք, ապաքինվել է 1 225 պացիենտ

Վրաստանում  արձանագրվել է կորոնավիրուսի 368 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ հրապարակվել է stopcov.ge կայքում:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 1 225 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 8 հիվանդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 5 885 թեստ, այստեղից 3 783-ը արագ, իսկ 2 102-ը «ՊՇՌ» թեստով:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրականը՝ 6,25 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 8,23 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 5,42 տոկոս:

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 642 242 դեպք, որից 1 599 511 հիվանդ ապաքինվել է, 16 671-ը ՝ մահացել:

Ընդհանուր առմամբ պատվաստվել է 2 842 541 մարդ, օրեկան 130։

Երեկ, մարտի 20-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 475 նոր դեպք, ապաքինվել է 1 507 պացիենտ, մահացել 20 մարդ: