«Մեխալա» թայֆունի մոտենալու պատճառով Ճապոնիայում երկու միլիոն մարդու տարհանում է հայտարարվել
«Մեխալա» թայֆունի մոտենալու պատճառով Ճապոնիայում երկու միլիոն մարդու տարհանում է հայտարարվել։
Ճապոնիայի իշխանությունների հայտարարության համաձայն՝ թայֆունը երկրի մի շարք տարածաշրջաններում կհանգեցնի ջրհեղեղների և սողանքների, ինչի պատճառով նրանք բնակչությանը կոչ են անում ցուցաբերել առանձնակի զգուշություն։
«Ռոյթերս»-ը գրում է, որ ուժգին անձրևներն ու քամին արդեն հարվածել են Ճապոնիայի հարավային և արևմտյան կղզիներին։
Վատ եղանակի պատճառով չեղարկվել է ավելի քան 200 ավիաչվերթ։ Խափանվել է նաև երկաթուղային տեղաշարժը։
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ «Մեխալա» թայֆունն արդեն հարվածել է Թայվանին։ Ուժեղ անձրևների պատճառով կղզու մոտ վեց միլիոն բնակիչ չի կարողացել գնալ աշխատանքի կամ ուսումնական հաստատություններ։