Իրավապահները, առանձնապես խոշոր չափերի գումարի խարդախությամբ տիրանալու մեղադրանքով, ձերբակալել են մեկ անձի, իսկ մյուսի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

11:04, 26.06.2026

Վրաստանի ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի գլխավոր քննչական վարչության խարդախության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, առանձնապես խոշոր չափերի գումարի խարդախությամբ տիրանալու մեղադրանքով, ձերբակալել են մեկ անձի, իսկ մյուսի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ քննությամբ պարզվել է, որ մեղադրյալները, օգտագործելով կեղծ գովազդ և ֆիկտիվ պայմանագրեր, քաղաքացիներին առաջարկել են բնակարանների շինարարություն և վերանորոգում։

«Աշխատանքներն արագ կատարելու պատրվակով՝ մեղադրյալները տուժողներից նախապես վերցրել են գումար՝ ընդհանուր առմամբ 242 000 լարի, որը յուրացրել են՝ այդպես էլ չկատարելով իրենց պարտավորությունները։

Իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքում իրավապահները, դատավորի որոշման հիման վրա, ձերբակալել են հանցագործությունը կատարողներից մեկին, իսկ երկրորդ մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը սկսվել է հեռակա կարգով։

Քննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով, ինչպես նաև 3-րդ մասի «բ» և «գ» կետերով, ինչը նախատեսում է ազատազրկում մինչև ինը տարի ժամկետով»,- նշված է ՆԳՆ տեղեկատվության մեջ։A

Նմանատիպ