2025 թվականին Վրաստանում ամենաշատ թվով մարդիկ մահացել են արյան շրջանառության համակարգի հիվանդությունների և ուռուցքների հետևանքով

11:36, 26.06.2026

Վիճակագրության ազգային ծառայության տվյալներով՝ 2025 թվականին Վրաստանում մահացել է 44 319 մարդ, ինչը 348 միավորով կամ 0.8%-ով ավելի է 2024 թվականի ցուցանիշից։

Մահվան պատճառների թվում գերակշռում են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները և ուռուցքները (չարորակ նորագոյացությունները), որոնց բաժին է ընկնում մահացածների համապատասխանաբար 37.7 տոկոսը և 15.5 տոկոսը։

Ըստ մահվան պատճառների հիմնական դասերի մահացածների քանակի տոկոսային բաշխվածությունը տարբեր է տարբեր տարիքային խմբերի համար։

Մինչև 5 տարեկան մահացած երեխաների շրջանում գերակշռում են պերինատալ (ծննդաբերական) շրջանում առաջացած խանգարումները։ 5-39 տարեկան հասակում գերակշռում են վնասվածքները, թունավորումները և արտաքին պատճառների ներգործության տարբեր հետևանքները, քանի որ նշված տարիքային խմբի համար համեմատաբար բարձր է դժբախտ պատահարների հավանականությունը, իսկ 40 տարեկան և բարձր տարիքի բնակչության շրջանում 2025 թվականին մահվան պատճառների թվում գերիշխում են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները և ուռուցքները։

Նմանատիպ