Ուկրաինան անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարվածներ է հասցրել Ռուսաստանի շրջաններին և բռնակցված Ղրիմին
Ուկրաինան անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարվածներ է հասցրել Ռուսաստանի շրջաններին և բռնակցված Ղրիմին

Ուկրաինան անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարվածներ է հասցրել Ռուսաստանի շրջաններին և բռնակցված Ղրիմին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ՀՕՊ ուժերը խոցել են 326 անօդաչու թռչող սարք։ Հրթիռների թիրախը Չեբոկսարին էր, հայտարարել է Չուվաշիայի Հանրապետության ղեկավար Օլեգ Նիկոլաևը։

Տելեգրամ ալիքներում տեղադրված տեսանյութերի և լուսանկարների վերլուծության հիման վրա տարածվում է տեղեկատվություն, որ Չեբոկսարում հարձակում է իրականացվել VNIIR-Progress պաշտպանական ձեռնարկության վրա, որը բազմիցս եղել է անօդաչու թռչող սարքերի և հրթիռների թիրախ։

Ըստ ուկրաինական Տելեգրամ ալիքի՝ քաղաքի վրա հարձակումը իրականացվել է Flamingo հրթիռներով։

Վլադիմիրի մարզում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Կամեշկովո և Ալեքսանդրով շրջանների երկու օբյեկտներում։ Այս մասին հայտնել է մարզպետը։ Նրա խոսքով՝ տուժածներ չկան։

Բացի այդ, Սամարայում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել Կույբիշևի նավթավերամշակման գործարանում, որը տարածաշրջանի խոշորագույն ձեռնարկություններից մեկն է։ Պաշտոնապես տեղական իշխանությունները չեն հաստատել այս տեղեկատվությունը։

Տարածաշրջանում հայտարարվել է հրթիռային և անօդաչու թռչող սարքերի սպառնալիքի ռեժիմ։