Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 27 պացիենտ
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 27 պացիենտ

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 27 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայք էջում:

Երկրում վարակից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 14 840։

Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 17 484 նոր դեպք, ապաքինվել է 3 699 պացիենտ:

Երեկ, հունվարի 26-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 17 530 դեպք, ապաքինվել է 5 087 պացիենտ, մահացել է 39 մարդ։