Ֆիզիկական բախում Վրաստանի խորհրդարանում
Վրաստանի խորհրդարանում տեղի է ունեցել ֆիզիկական բախում։
Ֆիզիկական բախումը սկսվել է այն ժամանակ, երբ «Գախարիան Վրաստանի համար» կուսակցության անդամ Գիորգի Շարաշիձեն ելույթ է ունեցել։
Շարաշիձեն վարչապետին հայտարարել է, որ նույնիսկ «Վրացական երազանք» կուսակցությունը արժանի չէ գործող վարչապետին, և նա վստահ է, որ «Վրացական երազանք» կուսակցության անդամներն իրենք համաձայն են նրա կարծիքի հետ։
Շարաշիձեի ելույթի ժամանակ նիստերի դահլիճում ֆիզիկական բախում է տեղի ունեցել «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Իրակլի Խելաձեի և «Գախարիան Վրաստանի համար» կուսակցության անդամ Գիգա Փարուլավայի միջև, որը վերածվել է մյուս պատգամավորների միջև բռնցքամարտի։
Իրավիճակն առայժմ հանդարտվել է։