Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 25 161 նոր դեպք, ապաքինվել է 16 789 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 25 161 նոր դեպք, ապաքինվել է 16 789 պացիենտ

Վրաստանում  արձանագրվել է կորոնավիրուսի 25 161 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 16 789 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 51 հիվանդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 72 587 թեստ, այստեղից 47 032-ը արագ, իսկ 25 555-ը «ՊՇՌ» թեստով:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրականը՝ 34,66 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 29,26 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 32,45 տոկոս:

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 375 615 դեպք, որից 1 141 231 հիվանդ ապաքինվել է, 15 351-ը ՝ մահացել:

Ընդհանուր առմամբ կատարվել է՝ 2 759 753 պատվաստում, օրական՝ 3 566։

Կարանտինի ռեժիմում գտնվում է 41 մարդ, ստացիոնարում հսկողության տակ է 6 036 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 901 անձ:

Երեկ, փետրվարի 8-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 24 616 նոր դեպք, ապաքինվել է 18 221 պացիենտ, մահացել 54 մարդ: