Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 51 պացիենտ
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 51 պացիենտ

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 51 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայք էջում:

Երկրում վարակից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 15 351:

Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 25 161 նոր դեպք, ապաքինվել է 16 789 պացիենտ:

Երեկ, փետրվարի 8-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 24 616 դեպք, ապաքինվել է 18 221 պացիենտ, մահացել է 54 մարդ։