Վրաստան ժամանած անձինք կկարողանան նախապես պահանջել ինքնամեկուսացում
Վրաստան ժամանած անձինք կկարողանան նախապես պահանջել ինքնամեկուսացում

Առողջապահության նախարարությունը մշակել է ինքնամեկուսացման պահանջի հատուկ ձև, որի համաձայն երկիր մուտք գործող անձանց հնարավորություն է տրվում ցանկության դեպքում կարանտինի փոխարեն լինել ինքնամեկուսացման մեջ:

«Ճաանապարհորդները մինչ Վրաստան ժամանելը երեք օր շուտ, պետք է լրացնեն հատուկ պահանջի ձև, որտեղ պետք է մուտքագրեն ՝անձնական տվյալները, ինքնամեկուսացման տարածքի և տեղում կոնտակտային անձի մասին լրատվություն: Լրացված հարցաթերթիկը պետք է ուղարկվի [email protected] հացեին, որից հետո գործակալության ներկայացուցիչները, կոնտակտային անձի հետ միասին, նախապես կգնահատեն մեկուսացման տարածքը և կբավարարեն դիմումը: Ինքնամեկուսացում կարող է պահանջել նաև կարանտինում գտնվող անձը:

Առողջապահության նախարարությունը ինքնամեկուսացման մեջ գտնվող քաղաքացիների խիստ վերահսկումը իրականացնում է ներքին գործերի նախարարության հետ միասին»,- ասված է Առողջապահության նախարարության հայտարարության մեջ:

Դիմումի ձևը կարող եք ներբեռնել ՝ www.stopcov.ge կայքից: