Դոնալդ Թրամփ. Մենք երեկ ուժեղ հարվածեցինք Իրանին, այսօր էլ կրկին ուժեղ հարված կհասցնենք
Դոնալդ Թրամփ. Մենք երեկ ուժեղ հարվածեցինք Իրանին, այսօր էլ կրկին ուժեղ հարված կհասցնենք

Մենք երեկ ուժեղ հարված հասցրեցինք Իրանին, և այսօր էլ ուժեղ հարված կհասցնենք, եթե դուք բաց թողեցիք այն կամ չեք միացրել ձեր հեռուստացույցը,- ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Ըստ Թրամփի՝ ԱՄՆ-ն ունի բոլոր իրավունքները դա անելու ուղղաթիռի միջադեպից հետո։

«Մենք նրանց շատ ուժեղ կհարվածենք։ Ուղղաթիռի միջադեպից հետո, կարծում եմ, մենք ունենք բոլոր իրավունքները դա անելու։ Նրանք խփեցին իսկապես ակնառու, հիանալի ինքնաթիռ։ Սկզբում նրանք ասացին, որ իրենք չեն դա արել, իսկ հետո խոստովանեցին, որ իրենք են խփել այն», – ասել է ԱՄՆ նախագահը։

Բացի այդ, Դոնալդ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն մի քանի ամիս է, ինչ աշխատում է Իրանի հետ։

«Նրանք պետք է ստորագրեն համաձայնագիրը։ Սա լավ համաձայնագիր է։ Այն նրանց իրավունք չի տալիս ունենալ միջուկային զենք, ընդհակառակը, այն լիովին արգելում է նրանց երբևէ ունենալ միջուկային զենք», – ասել է Թրամփը։

Նա ասել է, որ եթե ինքը չլիներ, միջուկային պատերազմը կարող էր նույնիսկ սկսվել։

«Եթե Իրանը միջուկային զենք ունենար, Իսրայել չէր լինի, Մերձավոր Արևելք չէր լինի։ Նրանք անպայման կհարձակվեին մեզ վրա։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Մենք երեկ ուժեղ հարված հասցրինք նրանց, և այսօր կրկին ուժեղ հարված կհասցնենք։ Ես սա ասում եմ ձեզ, եթե դուք բաց եք թողել այն կամ չեք միացրել ձեր հեռուստացույցը։ Կտեսնենք, թե ինչ կլինի գործարքի հետ։ Մենք շատ մոտ էինք դրան, բայց նրանք դեռ ձգձգում են», – ասաց Թրամփը։