Վրաստան մուտք գործած բեռնատարների վարորդները կանցնեն կորոնավիրուսի թեստ
Վրաստան մուտք գործած բեռնատարների վարորդները կանցնեն կորոնավիրուսի թեստ

Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն հայտարարում է, որ այս փուլում նախատեսվում է ընդլայնել կորոնավիրուսի թեստավորումը:

«Այս փուլում, երկրում թեստավորվում են բոլորը, ովքեր կունեն կասկածելի ախտանշաններ: Այսինքն՝ ովքեր ունեն ջերմություն կամ կորոնավիրուսին բնորոշ այլ ախտանշաններ: Այսօր կորոնավիրուսի թեստ է անցնում Տենդի կենտրոն տեղափոխված, ինչպես նաև՝ թոքաբորբ ունեցող ցանկացած մարդ, ցանկացած կլինիկայում: Մենք սկսել ենք նաև ակտիվոեն հետազոտել բուժանձնակազմը, յուրաքանչյուր 14 օրը մեկ անգամ»,- հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն:

Նրա խոսքով, հաջորդ փուլում կթեստավորվեն կարանտինում գտնվող մարդիկ՝ կարանտինային տարածք մուտք գործելուց հետո 13-րդ և 14-րդ օրը, այսինքն՝ կարանտինից դուրս գալուց առաջ:

«Շտապ օգնության բոլոր բժիշկները, բուժքույրերը և կրտսեր բուժանձնակազմը, ինչպես նաև՝ վարորդը կորոնավիրուսի թեստ են հանձնում յուրաքանչյուր 14 օրը մեկ անգամ: Այժմ մենք ընդլայնում ենք շրջանակը: Խոսքը վերաբերում է բեռնատարների վարորդներին, ովքեր մուտք են գործում Վրաստան և տեղափոխում բեռ»,- հավելել է Ամիրան Գամղրելիձեն: