Մառնեուլիի «Ջեո հոսպիտալս»-ում երեք թեստից երկուսը բացասական էր, իսկ երրորդ պացիենտին կթեստավորեն նորից
Մառնեուլիի «Ջեո հոսպիտալս»-ում երեք թեստից երկուսը բացասական էր, իսկ երրորդ պացիենտին կթեստավորեն նորից

Մառնեուլիի «Ջեո հոսպիտալս» կլինիկայից Լուգարի ​​լաբորատորիա ուղարկված երեք թեստից երկուսը բացասական էր, իսկ երրորդ պացիենտը կրկին կթեստավորվի: Այս մասին կլինիկայի ներկայացուցիչը հայտնել է Վրաստանի Առաջին ալիքին:

Ինչպես պարզաբանում են կլինիկայից, նշված անձի վերաբերյալ ստացել են կասկածելի պատասխան, ինչի պատճառով նրան կրկին կթեստավորեն:

Սրա հետ մեկտեղ,  այսօրվանից Մառնեուլի մունիցիպալիտետում կմեկնարկի հասարակական վայրերում աշխատող անձանց թեստավորումը: Թեստավորումը կանցկավի մունիցիպալիտետի տենդի կենտրոնում՝ «Ջեո հոսպիտալս»-ում: