Կովիդից բուժվածները նույնպես պետք է պաշտպանեն հեռավարությունը և կրեն շնչադիմակ. Խաթունա Զախաշվիլի
Կովիդից բուժվածները նույնպես պետք է պաշտպանեն հեռավարությունը և կրեն շնչադիմակ. Խաթունա Զախաշվիլի

Կովիդից բուժվածները նույնպես պետք է պաշտպանեն հեռավարությունը և կրեն շնչադիմակ,- այս մասին հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի, փոխանցվող հիվանդությունների դեպարտամենտի ղեկավար, Խաթունա Զախաշվիլին հայտարարել է Վրաստանի առաջին ալիքի «Անձնական ​​բժիշկ – Մարի Մալազոնիա» հաղորդման ժամանակ:

Նրա խոսքով, չի բացառվում, որ անձը կրկին վարակվի կորոնավիրուսով:

«Վարակված անձը պետք է հեռավորություն պահի և կրի շնչադիմակ, քանի որ չի բացառվում, որ նա կրկին վարակվի և կրկին տանի այդ հիվանդությունը: Աշխարհում դրա մի քանի օրինակներ կան: Դա հնարավոր է, և մենք բոլորս կարող է հանդիպենք կյանքի ընթացքում մի քանի անգամ փոփոխություններ կրած վարակին, որը կհանգեցնի նոր հիվանդության»,- հայտարարել է Խաթունա Զախաշվիլին: