Քոբուլեթիում այսօր ջերմաչափվել է 1487 մարդ, կասկածելի ախտանշաններ է ունեցել միայն մեկը
Քոբուլեթիում այսօր ջերմաչափվել է 1487 մարդ, կասկածելի ախտանշաններ է ունեցել միայն մեկը

Վրաստանի Քոբուլեթի քաղաքում ջերմաչափվել է 15 117 մարդ:

Քոբուլեթիի քաղաքապետարանի փոխանցմամբ, այսօր Քոբուլեթիում ջերմաչափվել է 1487 մարդ: Նրանցից կասկածելի ախտանշաններ է ունեցել միայն մեկը, ով բժիշկների հսկողության տակ է:

Քոբուլեթիից բացի, ջերմաչափվել է Օչխամուրիի 270 բնակիչ: Մունիցիպալիտետում այսօր, ընդհանուր ջերմաչափվել է 1757 մարդ: