Իմերեթիում կարանտինում գտնվող անձի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս
Իմերեթիում կարանտինում գտնվող անձի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս

Քութաիսիի լաբորատորիայում վերջին 24 ժամում մասնագետները հետազոտել են 1 139 անձի կենսաբանական նմուշ և մեկ անձի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Մնացածի պատասխանները բացասական են:

Հիվանդությունների վերահսկման Իմերեթիի վարչության ղեկավար Գոչա Գիորգիձեի փոխանցմամբ, կորոնավիրուս է ախտորոշվել անձի մոտ, ով ճամփորդել է արտասահմանում և գտնվում էր կարանտինում:

Հետազոտվել են նաև Իմերեթիի շրջանում գործող բժշկական հաստատությունների պացիենտները և թիրախային այլ խմբերը, ինչպես նաև՝ կարանտինի ժամանակաշրջանն ավարտող անձինք:

Ինչ վերաբերում է շրջանի կարանտինային տարածքներին, այստեղ կարանտինում է 110 մարդ: