«Գիլեադ»-ը «Ռեմդեսիվիր»-ի արտադրության համար պայմանագիր է կնքել հինգ ընկերության հետ, արտադրված դեղորայքը կստանա 127 երկիր. «Սի Էն Էն»
«Գիլեադ»-ը «Ռեմդեսիվիր»-ի արտադրության համար պայմանագիր է կնքել հինգ ընկերության հետ, արտադրված դեղորայքը կստանա 127 երկիր. «Սի Էն Էն»

«Գիլեադ» դեղագործական ընկերությունը «Ռեմդեսիվիր» արտադրելու նպատակով հինգ տարբեր ընկերության հետ կնքել է պայմանագիր: Արդյունքում, արտադրված դեղորայքը կստանա 127 երկիր: Այս մասին տեղեկությունը հաղորդում է «Սի Էն Էն»-ը:

Նշված ընկերությունները գտնվում են Հնդկաստանում և Պակիստանում: Դրանց կողմից արտադրված «Ռեմդեսիվիր»-ը կփոխանցվի ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներին: Սրա հետ մեկտեղ, ընկերությունը իրավասու կլինի ինքնուրույն որոշել դեղամիջոցի գինը:

«Գիլեադ» ընկերությունը պլանավորում է 1,5 մլն «Ռեմդեսիվիր»-ի հաբ հատկացնել, որը կնպաստի մոտ 100-200 հազար պացիենտի բուժմանը: Նշված պաշարի 40 տոկոսը կհատկացվի Ամերիկայի Միացյալ Նահանգներին: