Բոճորիշվիլի կլինիկայում կորոնավիրուսից ապաքինվել է ևս երեք պացիենտ
Բոճորիշվիլի կլինիկայում կորոնավիրուսից ապաքինվել է ևս երեք պացիենտ

Վախթանգ Բոչորիշվիլու անվան կլինիկայում կա ապաքինված երեք նոր պացիենտ: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է կլինիկայի բժիշկ-ինֆեկցիոնիստ Մանանա Խոսիտաշվիլին:

Վարակաբանը նշել է, որ այսօր կլինիկան լքել է ևս մեկ ապաքինված պացիենտ:

«Այս պահին Վախթանգ Բոչորիշվիլի կլինիկայի բոքսային բաժանմունքում շարունակում է բուժում ստանալ 59 պացիենտ: Նրանցից 52-ը կրորոնավիրուսով վարակված է, իսկ իննը պացիենտը մինչև 18 տարեկան անձինք են: Այսօր մեկ ապաքինված պացիենտ լքել է ստացիոնարը: Բացի այդ ունենք երեք նոր ապաքինված անձ: Չորս պացիենտի պատասխանին սպասում ենք վաղը:

Պացիենտների առողջական վիճակը գնահատվում է կայուն: Նրանցից հինգի վիճակն է մտահոգիչ: Այս պահին վերակենդանացման բաժանմունքում ոչ մի պացիենտ չկա: Վաղը ևս սպասում ենք պացիենտների ապաքինմանը», – հայտարարել է Մանանա Խոսիտաշվիլին: