Բաթումիում սպասում են մոտ 50 անձի հետազոտության պատասխաններին
Բաթումիում սպասում են մոտ 50 անձի հետազոտության պատասխաններին

Բաթումիում սպասում են մոտ 50 անձի հետազոտության պատասխաններին: Նրանցից 35-ը կապված է Քոբուլեթիի կլաստերի հետ: Պատասխանները հայտնի կդառնան վաղը:

Աջարիայի առողջապահության նախարարի տեղակալ Նինո Նիժարաձեի հայտարարությամբ, այսօր Քոբուլեթիում հետազոտել են 2300 անձի: Նրանցից ուշագրավ է երկու դեպքը: Այս անձինք մնում են բժիշկների հսկողության տակ և անհրաժետության դեպքում, նրանց կհետազոտեն:

Այս պահի դրությամբ Քոբուլեթիի կլաստերի առնչությամբ հայտնաբերված է 470 մարդ: Նրանցից 34-ի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս: