Աջարիայում նախորդ գիշեր հետազոտել են 532 մարդու, նրանցից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել

Աջարիայում կորոնավիրուսի թեստ է հանձնել 532 մարդ:

Աջարիայի առողջապահության նախարարության փոխանցմամբ, լաբորատոր հետազոտությունների բոլոր պատասխանները բացասական են:

Դրանցից ոչ մեկի դեպքում կորոնավիրուս չի ախտորոշվել:

Օրվա ընթացքում հետազոտելու են տենդի կլինիկաներում գտնվող 39 անձի, ովքեր բժշկական հաստատություններ են դիմել շնչառական ախտանշաններով:

Նրանց հետազոտության պատասխանները հայտնի կդառնան օրվա վերջին:

Աջարիայում կորոնավիրուսի թեստ է հանձնել 19 666 մարդ: