Աջարիայում կորոնավիրուսի նոր դեպք չի արձանագրվել նաև այսօր
Աջարիայում կորոնավիրուսի նոր դեպք չի արձանագրվել նաև այսօր

Աջարիայում կորոնավիրուսի նոր դեպք չի արձանագրվել նաև այսօր: Վերջին 24 ժամում լաբորատորիայում հետազոտվել է 372 նմուշ: Բոլոր պատասխանները եղել են բացասական:

Շրջանում հետազոտվել է մոտ 5000 անձ: Այդ թվում, 1000-ը բժիշկ է:

Բաթումիի «Մեդալֆա» կլինիկայում մնում է 24 պացիենտ: Աջարիայում ապաքինվել է 31 անձ: