Զուգդիդիում հետազոտված 57 պացիենտի, այդ թվում, 23 բուժաշխատողի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել

Զուգդիդիի ինֆեկցիոն հիվանդանոցի լաբորատորիայում հետազոտել են 57 պացիենտի նմուշ և բոլոր պատասխանները եղել են բացասական:

Հետազոտվածների թվում է եղել շտապ օգնության Զուգդիդի մասնաճյուղի 17 բուժաշխատող և Սենակիի Տենդի կլինիկայի 6 բժիշկ: Մնացած քաղաքացիները կարանտինային տարածքից և Տենդի կենտրոններից են:

Զուգդիդիի ինֆեկցիոն հիվանդանոցի լաբորատորիայում այս պահի դրությամբ հետազոտվել է 250 պացիենտ: Լաբորատորիան «PCR» մեթոդով հետազոտություններ է կատարում ամենօրյա ռեժիմում: