Զուգդիդիում հետազոտված 241 անձանցից ոչ մեկի դեպքում կորոնավիրուս չի ախտորոշվել
Զուգդիդիում հետազոտված 241 անձանցից ոչ մեկի դեպքում կորոնավիրուս չի ախտորոշվել

Հանրային առողջապահության Զուգդիդիի կենտրոնի փոխանցմամբ, Զուգդիդիի ինֆեկցիոն հիվանդանոցի լաբորատորիայում հետազոտվել է 241 անձի կենսաբանական նմուշ: Բոլոր պատասխանները եղել են բացասական:

Հետազոտվածների թվում է 32 անձ Մեստիայի մունիցիպալիտետից, բուժանձնակազմի 80 ներկայացուցիչ, 13 անձ Մեստիայի, իսկ 5-ը Անակլիայի կարանտինային տարածքից, 15-ն ինքնամեկուսացման մեջ գտնվող անձ է, 34-ը ներքին գործերի նախարարության աշխատակից է, 16-ը՝ վարորդ: