Դոնալդ Թրամփ - Իրանի հետ քննարկումները հասցվել են ղեկավարության ամենաբարձր մակարդակին և հաստատվել են, ես չեղարկում եմ այսօր Իրանի դեմ նախատեսված հարվածները
Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ Իրանի հետ համաձայնագրի «վերջնական կետերը» հաստատվել են։
Ինչպես նշել է Թրամփը, այսօր երեկոյան Իրանի դեմ նախատեսված հարձակումը չեղարկվել է։
Բացի այդ, ԱՄՆ նախագահը հայտարարում է, որ համաձայնագրի ստորագրման ժամանակն ու վայրը կհայտարարվեն մոտ ապագայում։
«Հաշվի առնելով, որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ քննարկումները վարվել և հաստատվել են Իրանի ղեկավարության ամենաբարձր մակարդակների կողմից, ես՝ որպես Միացյալ Նահանգների նախագահ, չեղարկել եմ այսօր երեկոյան Իրանի դեմ նախատեսված հարվածներն ու ռմբակոծությունները։
Քննարկումները և վերջնական կետերը, թե՛ հայեցակարգային, թե՛ մանրամասն, հաստատվել են գործընթացին մասնակցող բոլոր կողմերի կողմից։ Այդ թվում՝ Միացյալ Նահանգների, Իսրայելի, Սաուդյան Արաբիայի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Կատարի, Թուրքիայի, Պակիստանի, Բահրեյնի, Քուվեյթի, Հորդանանի, Եգիպտոսի և այլոց կողմից։
Ծովային շրջափակումը կմնա ամբողջ ուժով մինչև այս համաձայնագրի վերջնական ստորագրումը։ Ստորագրման ժամանակը և վայրը կհայտարարվեն մոտ ապագայում», – գրել է ԱՄՆ նախագահը սոցիալական ցանցերում։