Ipsos/CeSID-ի վերջին տվյալների համաձայն՝ «Ուսանողական ցուցակը» Սերբիայի 250 տեղանոց խորհրդարանում կզբաղեցնի 141 տեղ, իսկ Վուչիչի կուսակցությունը՝ 103
Ipsos/CeSID-ի վերջին տվյալների համաձայն՝ «Ուսանողական ցուցակ» կուսակցությունը Սերբիայի խորհրդարանական ընտրություններում ստացել է ձայների 52.9%-ը, իսկ Ալեքսանդր Վուչիչի «Սերբիայի առաջադեմ կուսակցությունը»՝ 38.8%։
Այս տվյալների համաձայն՝ «Ուսանողական ցուցակը» Սերբիայի 250 տեղանոց խորհրդարանում կզբաղեցնի 141 տեղ, իսկ Վուչիչի կուսակցությունը՝ 103։ Նոր խորհրդարանում մնացած վեց տեղերը կբաշխվեն մյուս չորս կուսակցությունների միջև։
Ձեր տեղեկության համար՝ Ալեքսանդր Վուչիչը արտահերթ խորհրդարանական ընտրություններ է նշանակել ուսանողների կողմից կազմակերպված երկու տարվա բողոքի ցույցերի ֆոնին։ Սերբիայում բողոքի ցույցերը սկսվել են 2024 թվականին, երբ Նովի Սադ քաղաքում փլուզվել է երկաթուղային կայարանի տանիքը։ Միջադեպի հետևանքով զոհվել է 16 մարդ։