Վրաստանի կառավարության շենքի մոտ սգո օրվա կապակցությամբ իջեցվել է պետական դրոշը
Սգո օրվա կապակցությամբ Վրաստանի կառավարության վարչակազմի շենքի վրա իջեցվել է պետական դրոշը։
Վարչապետ Իրակլի Կոբախիձեի որոշմամբ, 2026 թվականի նոյեմբերի 22-ը Վրաստանում հայտարարվել է սգո օր՝ ի հիշատակ Թբիլիսիում, Քվեմո Փոնիճալա թաղամասում բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների։
Կառավարության որոշմամբ, Սգո օրվա կապակցությամբ Վրաստանի բոլոր վարչական շենքերի և արտասահմանում գտնվող Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների վրա պետական դրոշները իջեցվել են։
Նոյեմբերի 19-ին Փոնիճալա թաղամասում, բնակելի շենքում գազի պայթյունի հետևանքով շենքը փլուզվել է։ Միջադեպի հետևանքով մահացել է վեց մարդ, իսկ հինգ վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց։ Վիրավորներից երեքը, այդ թվում՝ երկու անչափահաս, մնում են հիվանդանոցներում։