Կայա Կալասը և Աբբաս Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
Կայա Կալասը և Աբբաս Արաղչին հեռախոսազրույց են ունեցել

Պարսից ծոցի երկրների դեմ վերսկսված հարձակումները անընդունելի են, հեռախոսազրույցի ժամանակ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիին ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը։

Կալասի խոսքով՝ տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսումը լուրջ սպառնալիք է ներկայացնում կայունության համար։

«Պարսից ծոցի երկրների և դրանց կարևորագույն ենթակառուցվածքների դեմ վերսկսված հարձակումները անընդունելի են։ Լիամասշտաբ պատերազմին վերադառնալը ամբողջ տարածաշրջանին հսկայական գին կարժենա։ Այս պատերազմից դուրս գալու լավագույն ճանապարհը դեռևս դիվանագիտական ​​գործընթացն է», – նշել է Կալլասը։

Իր հերթին Արաղչին ասել է, որ հեռախոսազրույցի ժամանակ դատապարտել է Միացյալ Նահանգների կողմից ձեռնարկված գործողությունները։

Իրանի արտաքին գործերի նախարարը նշել է, որ Կալլասին ասել է, որ ԱՄՆ վերջին հարվածները «միջազգային իրավունքի խախտում» են և հրադադարի համաձայնագիրը «անարդյունավետ» են դարձրել։