Զուգդիդիում արձանագրվել է կորոնավիրուսի մեկ նոր դեպք
Զուգդիդիում արձանագրվել է կորոնավիրուսի մեկ նոր դեպք

Հանրային առողջապահության Զուգդիդիի կենտրոնի փոխանցմամբ, Զուգդիդիի ինֆեկցիոն հիվանդանոցի լաբորատորիայում հետազոտվել է 511 անձի կենսաբանական նմուշ:

Հետազոտության արդյունքների համաձայն, 509 նմուշ բացասական է, երկուսը՝ դրական, որոնցից մեկը կապված է Լենջերիի կլաստերի հետ, մյուսը՝ պացիենտի միջանկյալ հետազոտությունն է:

Հետազոտված անձանց թվում է 14 պացիենտ, բժշկական ոլորտի 38 ներկայացուցիչ, ներքին գործերի նախարարության 268 աշխատակից, համաճարակային պայթյունի օջախում գտնվող 46 անձ: