Վրաստանում կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպքերից մեկն արձանագրել է Բաթումիում
Վրաստանում կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպքերից մեկն արձանագրել է Բաթումիում

Վրաստանում կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպքերից մեկն արձանագրել է Բաթումիում: Դեպքը ներկրված է: Աջարիայի առողջապահության նախարարության փոխանցմամբ, կորոնավիրուս է ախտորոշվել բեռնատարի վարորդի մոտ:

Պացիենտը Վրաստանի քաղաքացի է և երկիր է մուտք գործել Թուրքիայից:

Վարակվածին տեղափոխել են Բաթումիի Հանրապետական հիվանդանոց, որտեղ պացիենտների թիվը հասել է 17-ի:

Նրանց վիճակը կայուն է և թոքաբորբ ունի միայն մեկը: