Վրաստանում, բարձր ռիսկային գոտիներում աշխատող բուժանձնակազմը յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ անգամ կանցնի «PCR» թեստ
Վրաստանում, բարձր ռիսկային գոտիներում աշխատող բուժանձնակազմը յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ անգամ կանցնի «PCR» թեստ

Վրաստանում բուժանձնակազմը, ով աշխատում է բարձր ռիսկային գոտիներում, յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ անգամ կանցնի «PCR» թեստ:

Ինչպես հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ներկայացուցիչ Խաթունա Զախաշվիլին այսօրվա մամլո ասուլիսին, խոսքը վերաբերում է «Տենդի կենտրոններին» և կորոնավիրուսով վարակված պացիենտներ ունեցող կլինիկաներին, ինչպես նաև շտապ օգնության բրիգադների աշխատակիցներին:

«Մնացած բուժանձնակազմը կանցնի հակամարմինների նախնական թեստավորում, հիմնականում, արագ թեստերով: Եթե արձանագրվի հակամարմինների դրական ցուցանիշ, այնուհետև նրանք կանցնեն «PCR» թեստ, որպեսզի բացառվի վարակի առկայությունը»,- նշել է Զախաշվիլին: