Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք, ապաքինվել է 8 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք, ապաքինվել է 8 մարդ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 638 դեպք: Ապաքինվել է 8 մարդ, ընդհանուր, ապաքինվածների թիվը հասել է 317-ի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում է մնում 4896 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 444-ը: