Վրաստանի Հանրապետական հիվանդանոցից այսօր դուրս է գրվելու կորոնավիրուսից ապաքինված 5 պացիենտ
Վրաստանի Հանրապետական հիվանդանոցից այսօր դուրս է գրվելու կորոնավիրուսից ապաքինված 5 պացիենտ

Հանրապետական հիվանդանոցից այսօր դուրս է գրվելու կորոնավիրուսից ապաքինված 5 պացիենտ,- այս մասին հայտարարել է Հանրապետական հիվանդանոցի տնօրեն Լևան Գոփոձեն:

Նրա փոխանցմամբ, այժմ հիվանդանոցում է գտնվում 64 պացիենտ, այստեղից 45-ը կորոնավիրուսի վարակակիր է:

«Այսօր կլինիկան լքելու է 17 պացիենտ, այդ թվում՝ հինգ վարակակիր, որոնք արդեն ապաքինվել են: Մնացած պացիենտների վիճակը միջին ծանրության է և բավարար: Այս պահի դրությամբ կորոնավիրուսի վարակակիր ծանր պացիենտ չունենք, սակայն ունենք թոքաբորբով պացիենտներ:

Երեկ մեզ մոտ նոր դեպքեր չեն արձանագրվել: Այսօր կորոնավիրուսի կրկնակի թեստավորում է անցել երեք պացիենտ, վաղը ևս դուրս կգրենք ապաքինվածների»,- հայտարարել է Լևան Գոփոձեն: