Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված մեկ նոր պացիենտի վիճակը ծանր է, նա տարեց կին է և ունի ուղեկցող հիվանդություններ
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված մեկ նոր պացիենտի վիճակը ծանր է, նա տարեց կին է և ունի ուղեկցող հիվանդություններ

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահի դրությամբ բուժումը շարունակում է կորոնավիրուսով վարակված 41 պացիենտ:

Կլինիկայից երեկ դուրս է գրվել երկու ապաքինված: Բացի այդ, ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխվել է կորոնավիրուսի ախտորոշմամբ մեկ նոր պացիենտ:

Բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, պացիենտը տարեց կին է, ով ունի նաև ուղեկցող հիվանդություններ և նրա վիճակը գնահատվում է ծանր:

«Ամենածանր պացիենտը նոր տեղափոխված պացիենտն է: Նա ունի 4 ռիսկային գործոն – մեծ տարիք, քրոնիկ հիվանդություններ, երիկամի քրոնիկ հիվանդություն, շաքարախտ և զարկերակային բարձր ճնշում: Այս պահի դրությամբ նրա վիճակը գնահատվում է ծանր, դեռևս ծայրահեղ ծանր պացիենտ չէ:

Նա ունի ծանր թոքաբորբ: Հիվանդությունը դեռևս առաջընթաց է ապրում, տեսնենք ինչպիսին կլինի դինամիկան: Բացի այդ, բարելավվել է մեկ պացենտի վիճակ»,- հայտարարել է Էզուգբաիան: