Սաակաշվիլու ձերբակալությունը և ազատ արձակումը - Ժամանակագրությունը Կիևից
Սաակաշվիլու ձերբակալությունը և ազատ արձակումը - Ժամանակագրությունը Կիևից

Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլուն այսօր ձերբակալել են Կիևում, սակայն քիչ անց նրան ազատել են իր կողմնակիցները:

Կիևում, Միխեիլ Սաակաշվիլու տան մոտ հատուկ նշանակության ջոկատը տեղի ժամանակով մոբիլիզացված էր 09:00-ից:

Օդեսային նախկին նահանգապետը բարձրացել էր շենքի տանիքին և սպառնում ցատկել այնտեղից: Քիչ անց նրանք ներքև են իջեցրել իրավապահները և ձեռնաշղթաներով նստեցրել ավտոմեքենան:

Սաակաշվիլու կողմնակիցները կոտրել են ավտոմեքենայի ապակիներ, որում գտնվում էր ձերբակալված Միխեիլ Սաակաշվիլին և ազատել նրան: