Շարունակվում է բախումը Սաակաշվիլու կողմնակիցների և հատուկջոկատայինների միջև
Շարունակվում է բախումը Սաակաշվիլու կողմնակիցների և հատուկջոկատայինների միջև

Կիևում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու կողմնակիցների և հատուկջոկատայինների անդամների միջև շարունակվում է ֆիզիկական բախումը:

Ինչպես տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը Կիևից, Միխեիլ Սաակաշվիլու աջակիցները փորձում են տարածքում կայանած ավտոմեքենաները շրջել և փակել ճանապարհը:

Միխեիլ Սաակաշվիլու տան մոտ մոբիլիզացված են հատուկջոկատայինների հավելյալ ուժեր և փորձում են Օդեսայի նախկին նահանգապետի աջակիցներից ազատել ճանապարհը:

Քիչ առաջ հատուկջոկատայինները կիրառել են այսպես կոչված պղպեղի գազ:

Միխեիլ Սաակաշվիլուն ձերբակալել են մի քանի ժամ առաջ: