Ուկրաինան զանգվածային ավիահարված է հասցրել Սանկտ Պետերբուրգին
Ուկրաինան զանգվածային ավիահարված է հասցրել Սանկտ Պետերբուրգին

Ուկրաինան զանգվածային ավիահարված է հասցրել Սանկտ Պետերբուրգին և նրա շրջակայքին։

Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոյի խոսքով՝ Ռուսաստանը խոցել է ավելի քան 140 ուկրաինական անօդաչու թռչող սարք։

Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը կոչ է արել քաղաքացիներին մնալ տանը։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նույնպես արձագանքել է միջադեպին։ Նա ասել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Կրասնոդարի մարզի նավթամբարին։

«Սա Ուկրաինայի զինված ուժերի, Ուկրաինայի անվտանգության ծառայության և Ուկրաինայի ռազմական հետախուզության ծառայության համատեղ ջանքերի արդյունքն է», – նշել է Վոլոդիմիր Զելենսկին։

Այսօր Սանկտ Պետերբուրգում անցկացվող ամենամյա ռուսական տնտեսական ֆորումի վերջին օրն է։