Վերջին երեք օրերի ընթացքում իրավապահ մարմինները Մեստիայի մունիցիպալիտետում հայտնաբերել են 212 հատ այսպես կոչված մայներ

11:26, 06.06.2026

Ներքին գործերի նախարարության Սամեգրելո-Զեմո Սվանեթիի ոստիկանության վարչության աշխատակիցները, Մեստիայի մունիցիպալիտետում էներգետիկ ռեսուրսների օգտագործման կանոնների խախտումների վերաբերյալ հետաքննության շրջանակներում անցկացված խուզարկությունների արդյունքում, հյտնաբերել է ևս 17 հատ այսպես կոչված մայներ։ Ընդհանուր առմամբ, վերջին երեք օրերի ընթացքում հայտնաբերվել է 212 այսպես կոչված մայներ։

Քննությունը պարզում է, որ տեղի բնակիչները համակարգված կերպով թվային արժույթ են ստեղծել և ապօրինի եկամուտ են ստացել այդ սարքերի միջոցով մեծ քանակությամբ էլեկտրաէներգիայի անօրինական սպառման միջոցով։

Քննչական գործողությունները շարունակվում են հանցագործությանը ներգրավված այլ անձանց հայտնաբերելու և նրանց նկատմամբ համապատասխան իրավական միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ։

Հետաքննությունը տարվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 229-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» ենթակետով, որը նախատեսում է մինչև 3 տարի ազատազրկում։

Տեղեկատվությունը հրապարակել է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը։

Նմանատիպ