Ուկրաինայի դատախազությունը Սաակաշվիլու համար պահանջելու է տնային կալանք՝ էլեկտրոնային ապարանջանի կիրառմամբ
Ուկրաինայի դատախազությունը Սաակաշվիլու համար պահանջելու է տնային կալանք՝ էլեկտրոնային ապարանջանի կիրառմամբ

Ուկրաինայի դատախազությունը Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլու համար որպես խափանման միջոց պահանջելու է էլեկտրոնային ապարանջանի կիրառմամբ տնային կալանք: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն՝ ճեպազրույցին:

Դրա հետ մեկտեղ, Սևերիոն Դանգաձեի համար դատախազությունը պահանջում է նախնական կալանք: Դատարանը խափանման միջոցի հարցը քննարկելու է վաղը:

Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոյի հայտարարությամբ, ձերբակալված Միխեիլ Սաակաշվիլու և Ռուսաստան փախած ուկրաինացի Սերգեյ Կուրչենկոյի միջև մինորդը Սաակաշվիլու մերձավոր Սևերիոն Դանգաձեն էր: