Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում ռազմական գործողություն սկսելու մասին
Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում ռազմական գործողություն սկսելու մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում ռազմական գործողություն սկսելու մասին։ Այս մասին նա քաղաքացիներին հայտնել է քիչ առաջ հատուկ հեռուստաուղերձի ժամանակ։

Պուտինի խոսքով՝ «հանգամանքը պահանջում է վճռական և անհապաղ գործողություններ»։

«Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին։ Այդ կապակցությամբ, համաձայն ՄԱԿ-ի Բանաձևի 7-րդ մասի 5-րդ հոդվածի, Դաշնային խորհրդի համաձայնությամբ և Դոնեցկի և Լուգանսկի հետ Դաշնային ժողովի կողմից վավերացված բարեկամության և փոխօգնության համաձայնագրերի համաձայն, ես որոշեցի անցկացնել հատուկ ռազմական գործողություն»,- ասել է Պուտինը։

Ռուսաստանի նախագահը, սակայն, նշում է, որ Ռուսաստանի ծրագրերը չեն ներառում Ուկրաինայի օկուպացիան, թեև Ռուսաստանը ձգտում է ապառազմականացնել այն։