Ալեքսանդրե Քաջաիան նշանակվել է Երիտասարդության գործակալության ղեկավար

21:28, 02.07.2026

Հանրային իրավունքի իրավաբանական անձ (ՀԻԻԱ) Երիտասարդության գործակալությունը նոր ղեկավար ունի։ Այս մասին տեղեկատվություն է տարածում Կրթության նախարարությունը։

Գերատեսչության հաղորդմամբ՝ Երիտասարդության գործակալության ղեկավար է նշանակվել Ալեքսանդրե Քաջաիան։

«Նոր ղեկավարին գերատեսչության աշխատակիցներին է ներկայացրել Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեն։ Նախարարը շնորհավորել է Ալեքսանդրե Քաջաիային պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ։ Ալեքսանդր Քաջայան մինչև նոր պաշտոնում նշանակվելը առաջատար դիրքեր է զբաղեցրել տարբեր պետական կառույցներում։ Նա նաև եղել է «Վրացական երազանք» խմբակցության ներկայացուցիչը Վրաստանի խորհրդարանում»,— ասված է Կրթության նախարարության տարածած տեղեկատվության մեջ։

Նմանատիպ