Իրակլի Կոբախիձեն պաշտոնական ընթրիք է տվել ի պատիվ Ուզբեկստանի նախագահի

22:26, 02.07.2026

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պաշտոնական ընթրիքի է հյուրընկալել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավկատ Միրզիյոևին, ով պատվիրակության հետ միասին պետական այցով ժամանել է Վրաստան։

Վարչապետի մամուլի ծառայության տեղեկատվությամբ՝ կառավարության ղեկավարն ընդգծել է երկկողմ հարաբերությունների զարգացման համար Ուզբեկստանից Վրաստան բարձրագույն մակարդակով իրականացված առաջին այցի կարևորությունը։

Հյուրերը երթևեկել են ճոպանուղով և դիտել մայրաքաղաքի տեսարանները։

Ի պատիվ Ուզբեկստանի նախագահի՝ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Ուզբեկստանի Հանրապետության դրոշի գույներով։

Շավկատ Միրզիյոևը Վրաստան է ժամանել երկօրյա պետական այցով։ Այցի շրջանակներում վաղը տեղի կունենա հանդիպում Վրաստանի վարչապետի հետ՝ առանձնազրույցի և ընդլայնված ձևաչափերով, որից հետո երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև կստորագրվեն տարբեր ոլորտներում համագործակցության մասին հուշագրեր։

Նմանատիպ