ԵՄ-ում հույս են հայտնում, որ գործը չի հասնի Սաակաշվիլու իրավունքների խախտմանը
ԵՄ-ում հույս են հայտնում, որ գործը չի հասնի Սաակաշվիլու իրավունքների խախտմանը

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու ձերբակալության առնչությամբ մեկնաբանություն են արել Կիևում տեղակայված Եվրամիության ներկայացուցչությունում:

Ինչպես հայտնել են ուկրաինական «Ունյան»-ին ներկայացուցչության մամլո կենտրոնում, նրանք ուշադիր հետևում են իրադարձությունների զարգացմանը:

«Ուշադիր հետևում ենք այս միջադեպին և հույս հայտնում, որ հետաքննությունը կանցկացվի օրենքի լիարժեք պաշտպանությամբ, կոչ ենք անում իշխանությանը, գործը չհասնի պարոն Սաակաշվիլու իրավունքների խախտմանը»,- հայտարարել են Եվրամիության ներկայացուցչության մամլո կենտրոնում: