Ձերբակալված Միխեիլ Սաակաշվիլիի և Ռուսաստանում թաքնվող Սերգեյ Կուրչենկոի միջև միջնորդ է եղել Սեվերիոն Դանգաձեն. Լուցենկո
ՈՒկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոի հայտարարությամբ, ձերբակալված Միխեիլ Սաակաշվիլիի և Ռուսաստանում թաքնվող Սերգեյ Կուրչենկոի միջև միջնորդ է եղել Սեվերիոն Դանգաձեն:
Այս մասին գլխավոր դատախազը հայտարարել է արտակարգ մամլո ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքերով Սերգեյ Կուրչենկոն Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցներին փոխանցել է 500 հազար ամն դոլար: Բացի այդ հատուկ ծառայության աշխատակիցները այդ գումարի կեսը առգրավվել են Դանգաձեի բնակարանից:
«Սաակաշվիլիին մոտ անձը, կոնկրետ Սեվերիոն Դանգաձեն, Միխեիլ Սաակաշվիլիի հետ խորհրդատվությունից հետո դիմել է Կուրչենկոյին, որը թաքնվում է Մոսկվայում և նրան կազմակերպված հանցավոր խմբավորման անդամների հետաքրքրությունները պաշտպանելու դիմաց առաջարկել է ֆինանսավորել Սաակաշվիլիի գործունեությունը: Մենք ֆիքսել ենք Ռուսաստանից մոտ կես միլիոն ամն դոլարի փոխանցման փաստ»,- ասել է Լուցենկոն:
Բացի այդ գլխավոր դատախազը ներկայացրել է մի ձայնագրություն, որտեղ Միխեիլ Սաակաշվիլին կողմնակիցների հետ միասին Կուրչենկոյի կողմից վստահված անձի հետ քննարկում է ՈՒկրաինայում պետական հեղաշրջում իրականացնելու հնարավորությունները:

Հեղինակ -
Edgar Barsegyan